Sella-ն խնամքի միջոցների լայն ընտրանիով հայկական շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ապրանքանիշերից մեկն է, ինչն առաջին հերթին պայմանավորված է արտադրանքի բարձր որակով ու արդյունավետությամբ։
Առաջարկում ենք ծանոթանալ Sella-ի ապրանքատեսականուն և կիրառման առանձնահատկություններին։

Շամպուն

Ինչպես գիտենք, շամպունը պետք է ընտրել մազի տեսակին համապատասխան, ուստի Sella-ն առաջարկում է շամպունների լայն տեսականի՝ նախատեսված տարբեր տեսակի մազերի համար (սովորական, թույլ և վնասված, ներկած, յուղոտ, չոր): Այս պրեֆեսիոնալ շամպուններն ամրացնում, սնուցում և վերականգնում են մազերը՝ հաղորդելով առողջ փայլ։
Բացի սրանից, Sella-ն արտադրում է նաև տղամարդկանց համար շամպուններ, որոնք նույնպես ունեն ամրացնող նշանակություն, ինչպես նաև պայքարում են թեփի դեմ։ Իսկ մանկական շամպուններն իսկական փրկություն են փոքրիկների համար․ նրբորեն մաքրում են մազերը և որ ամենակարևորն է՝ արցունքներ չեն առաջացնում։

Բալզամ

Բալզամի կարևորության ու դրա ճիշտ օգտագործման մասին բազմիցս անդրադարձել ենք մեր հոդվածներում։ Օգտագործելով Sella-ի բալզամերը (չոր, թույլ և վնասված, ներկած մազերի համար)՝ Ձեր մազերը կլինեն խնամված արմատներից մինչև ծայրերը։ Պրոֆեսիոնալ բալզամներն ունեն ամրացնող, սնուցող և փափկեցնող նշանակություն։

Լոգանքի գել

Sella-ն աչքի է ընկնում նաև լոգանքի գելերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը։
Վիտամինային կոկտեյլն ապահովում է մարմնի ամենօրյա խնամք, փափկեցնում ու հանգստություն է հաղորդում։
Կանաչ թեյ լոգանքի գելը նախատեսված է զգայուն մաշկի համար, ունի էքստրա խոնավեցնող հատկություն։
Օվկիանոսային թարմությունը նույնպես նախատեսված է զգայուն մաշկի համար, նոր շունչ ու թարմություն է հաղորդում մաշկին։

Հեղուկ օճառ

Հեղուկ օճառները յոթ անուշ բույրերով (կիտրոն, յասաման, հակաբակտերիալ, ծովային թարմություն, խնձոր, վարդ) նրբորեն մաքրում են ձեռքերն ու հաղորդում են փափկություն՝ շնորհիվ կազմության մեջ առկա հատուկ բաղադրիչների։

Մարմնի ու ձեռքի կրեմ

Ձեռքերը ցրտից ու արևից պաշտպանելն այնքան էլ հեշտ չէ, բայց ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է: Այս հարցում Ձեզ կօգնի Sella ձիթապտղի յուղով կրեմը, որը նախատեեսված է սովորական և չոր մաշկի խոնավեցման համար։ Այս կրեմն առանձնանում է նաև արագ ներծծվելու հատկությամբ, ինչի շնորհիվ մաշկի վրա ճարպի հետքեր չեն մնում։

Sella` գերազանց խնամքի միջոցներ յուրաքանչյուրի համար։