Սպիտակ գործվածքը չափազանց շուտ է կորցնում իր գեղեցիկ տեսքը, խամրվում՝ վերածվելով մոխրագույնի կամ դեղնում։ Շատ հաճախ տնային տնտեսուհիների համար հագուստի սպիտակեցումը դառնում է գլխացավանք։
Ինչպե՞ս պահպանել հագուստի կամ սպիտակ գործվածքի ճերմակությունը, ի՞նչ միջոցներ օգտագործել և ինչպե՞ս կիրառել դրանք։ Ահա հենց այս մասին կխոսենք մեր այսօրվա հոդվածում։
Գոյություն ունեն բազմաթիվ ժողովրդական միջոցներ, որոնցից ոչ բոլորն են արդյունավետ։ Առաջարկում ենք ծանոթանալ ամենաարդյունավետ մեթոդներից մեկին։
Ջրածնի պերօքսիդն, ինչպես գիտենք, ունի սպիտակեցնող հատկություն և այս դեպքում բացառություն չէ նաև հագուստը։ Ջրածնի պերօքսիդով պատրաստված լուծույթի օգնությամբ կարելի է վերացնել հագուստի վրա առկա դեղին հետքերը։

Ինչպե՞ս օգտագործել

  • Ջրածնի պերօքսիդը լուծում ենք ջրի մեջ ( 3ճ/գ – 10լ հարաբերակցությամբ)
  • Հագուստը 30 րոպե թողնում ենք լուծույթի մեջ, ապա լվանում ենք

Ժողովրդական միջոցներից բացի, ժամանակակից շուկայում գոյություն ունեն բազմաթիվ սպիտակեցնող միջոցներ։ Շնորհիվ որակյալ սպիտակեցնող միջոցների՝ վերականգնվում է հագուստի գույնը,  վերանում են հետքերը, սպիտակ գործվածքի վրա առկա բծերը։
Սպիտակեցնող միջոցների բազմազանության մեջ իր որակով առանձնանում է «Նաշ Սադ» գործվածք սպիտակեցնող ու ախտահանող միջոցը, որը նախատեսված է ինչպես լվացքի մեքենայով, այնպես էլ ձեռքով լվանալու համար։

  • Լվացքի մեքենայով լվանալու դեպքում լվացքի փոշին լցնելուց հետո՝ մեքենան ջրով լցվելու ընթացքում, ավելացնում ենք նաև սպիտակեցնող միջոցը։
  • Իսկ եթե որոշել եք ձեռքով լվանալ, ապա 100 մլ հեղուկը լուծում ենք 15լ սառը ջրի մեջ։ Հագուստը 10 րոպե պահում ենք ստացված լուծույթի մեջ, ապա փոխում ենք ջուրն ու լվանում լվացքի փոշիով։
    Երբեմն տնային տնտեսուհիները հեղուկն ավելացնում են աչքաչափով, ինչի հետևանքով չեն ստանում ցանկալի արդյունք, քանի որ չեն պահպանում հեղուկի ու ջրի ճիշտ հարաբերակցությունը։

Ինչպես տեսանք, բացի գերազանց սպիտակեցնող միջոցներից, շատ կարևոր է նաև դրանց ճիշտ օգտագործումը, ինչը կօգնի երկար ժամանակ պահպանել գործվածքի ճերմակությունը։