«Նաշ Սադ»-ն իր գործունեությունը սկսել է դեռևս 2002 թվականից և շատ կարճ ժամանակում հասցրել է դառնալ տնային տնտեսուհիների ամենասիրելի ապրանքանիշը։ Տարիների ընթացքում ընդլայնելով արտադրանքը և՛ ծավալային, և՛ տեսակային առումով՝ այն դարձել է առաջատար ապրանքանիշերից մեկը հայկական շուկայում։
Ահա, թե ապրանքային ինչ բազմազանությամբ է «Նաշ Սադ»-ը ներկայանում սպառողին։

Սպասք լվանալու հեղուկ

«Նաշ Սադ» սպասքի հեղուկը ոչ միայն ապահովում է սպասքի գերազանց մաքրություն, այլև պահպանում է ձեռքի մաշկի փափկությունը։ Ի դեպ, այն ունի շատ կարևոր առավելություն՝ հեռացնում է յուղն անգամ սառը ջրով լվանալու դեպքում։

Մազերի խնամքի միջոցներ

«Նաշ Սադ»-ը հոգ է տանում նաև մազերի խնամքի մասին։ Շնորհիվ ալոեի, երիցուկի ու եղինջի հավելումներով բալզամների՝ վարսերը կունենան առողջ ու խնամված տեսք։

Ապակի մաքրելու միջոց

Մաքուր ապակիներ ունենալու ամենահեշտ ճանապարհը «Նաշ Սադ» ապրանքանիշի ապակի մաքրող միջոցների օգտագործումն է։ Ապակիներն ու հարթ մակերեսները կլինեն կատարյալ մաքուր շնորհիվ այս մաքրող միջոցի։

Մաքրող և ախտահանող միջոցներ

Մաքրության ժամանակ տնային տնտեսուհիներին օգնության են գալիս մաքրող ու ախտահանող միջոցները։ Օգտագործելով «Նաշ Սադ»-ի մաքրող միջոցները՝ լոգասենյակն ու խոհանոցը, սանտեխնիկան ու կենցաղային տեխնիկան կլինեն գերազանց մաքուր վիճակում։

Ձեռքերի մաքրություն և խնամք

Ձեռքերի ամենօրյա մաքրությունն ու խնամքն ապահովում են հեղուկ և կրեմ օճառները, իսկ մաշկի փափկությունը պահպանելու լավագույն միջոցը ձեռքի կրեմն է, որը նախատեսված է սովորական ու չոր մաշկը խոնավացնելու համար։

Գործվածքի խնամքի միջոցներ

Գործվածքի խնամքի համար նույնպես «Նաշ Սադ»-ն առաջարկում է որակյալ միջոցներ։ Փափկեցնող միջոցի շնորհիվ գործվածքին հաղորդվում է հաճելի բույր ու փափկություն, իսկ սպիտակեցնող միջոցը ոչ միայն սպիտակեցնում, այլև հեռացնում է գործվածքի վրա առկա բծերը։

Բացի վերը նշվածներից, «Նաշ Սադ»-ը շուկայում հայտնի է նաև իր եղունգի լաք մաքրող հեղուկով, ջրածնի պերօքսիդով և անուշադրի սպիրտով։
Հնարավոր չէ պատկերացնել մի տուն, որտեղ չլինի «Նաշ Սադ»-ի ապրանքներից որևէ մեկը։ Սա նշանակում է, որ այն իր ներկայացրած բարձրորակ արտադրանքով կարողացել է բավարարել անգամ ամենաքմահաճ գնորդի պահանջները։