Հագուստը քիմմաքրման հանձնելիս շատ հաճախ հարցնում են, թե ինչի հետևանքով են առաջացել հետքերը՝ համապատասխան մաքրում իրականացնելու համար։ Շատ դեպքերում լաքաներն առաջանում են սխալ խնամքի, լվացման հետևանքով։
Առաջարկում ենք ծանոթանալ այն սխալներին, որոնց հետևանքով լաքաները հեռացնելն անհնարին է լինում։

Եթե հետքերը չեն վերանում հագուստի վրայից, պետք չէ այն արդուկել։ Հավանականությունը, որ հաջորդ լվացքի ժամանակ դրանք կմաքրվեն, ավելի քիչ է լինում։

Եվ այսպես, ի՞նչ չի կարելի անել

Երկար սպասել

Ցանկացած հագուստի վրայից կարելի է հեռացնել հետքերն արագ գործելու դեպքում։ Սակայն ոչ միշտ ենք ձեռքի տակ ունենում անհրաժեշտ նյութեր այդ ամենն արագ անելու համար։

Ճիշտ է լվանալ հագուստը նույն կամ հաջորդ օրը։ Իսկ եթե լվացքն արգելված է կամ մտավախություն ունեք, որ այն դրական արդյունք չի տա, ապա անհապաղ ուղարկեք քիմմաքրման։
Սխալ է լաքայապատ հագուստը մի քանի օր շարունակ պահել մինչև հավաքավի կեղտոտ հագուստ կամ ազատ ժամանակ ունենաք այն քիմմաքրման տանելու համար։

Լաքան տրորել

Շատ տրորելու արդյունքում կտորը բարակում է, ինչն անգամ անզեն աչքով է նկատելի լինում։

Ճիշտ է թղթե անձեռոցիկի կամ չոր կտորի միջոցով թեթևակի թրջել լաքան։
Սխալ է կտորն ուժգին տրորելը, խոզանակով կամ սպունգի չոր կողմով մաքրելը։

Լվանալ տաք ջրով

Երբեք լաքան չի կարելի մաքրել շատ տաք ջրով։ Դրա հետևանքով լաքաների որոշ տեսակներ կան, որոնք ավելի ամուր են «նստում» կտորի վրա։

Ճիշտ է լաքաները մաքրել տաք ջրով։ Դա վերաբերում է նաև այն հագուստներին, որոնք պատրաստվում եք ուղարկել քիմմաքրման։
Սխալ է մտածել, որ ինչքան բարձր է ջրի ջերմաստիճանն, այնքան լաքան ավելի հեշտ կմաքրվի։

Սկսել կենտրոնից

Շատ հաճախ լաքան սկսում ենք մաքրել հենց կենտրոնից, ինչի հետևանքով այն տարածվում է շուրջբոլորը։

Ճիշտ է լաքան մաքրել եզրերից, ապա հասնել կենտրոն։
Սխալ է լաքան այս ու այն կողմ լղոզելը․ արդյունքում այն գունատվում է, սակայն լաքայապատ տարածքը մեծանում է։

Ահա այն սխալները, որոնց պատճառով հագուստը փչանում է և այլևս կրելու ենթակա չի լինում։