Գերքրտնարտադրությունը կամ հիպերհիդրոզը ոչ միայն անհարմարավետություն է ստեղծում, այլև փչացնում զգեստապահարանի ամենասիրելի հագուստները։
Կան մարդիկ, որոնք տարբեր նյութերով փորձում են վերականգնել հագուստի նախկին տեսքը, բայց ավելի մեծ վնաս են հասցնում կտորին։ Որոշներն էլ ուղղակի դեն են նետում։

Եվ այսպես, ի՞նչ անել քրտնքից առաջացած դեղին հետքերը հագուստի վրայից հեռացնելու համար։

Ներկայացնում ենք մի քանի փորձված ու արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել դեղին հետքերից։

  • 6 ճ/գ կերակրի սոդան լուծում ենք 5լ ջրի մեջ, ավելացնում ենք մի քանի կաթիլ անուշադրի սպիրտ։ Հագուստը 2-4 ժամ թողնում ենք այդ լուծույթի մեջ, այնուհետև լվանում ենք։
  • Հագուստի վրայից դեղնությունը կարելի է վերացնել նաև տնտեսական օճառի օգնությամբ։ Մի քանի ժամ օճառով պատված թողնելուց հետո պարզաջրում ենք տաք ջրով, ապա լվանում։
  • Գոլ ջրի մեջ ավելացնում ենք կերակրի աղը, ամոնիակը, ջրածնի պերօքսիդը։ Հագուստը 5-6 ժամ թողնում ենք լուծույթի մեջ, ապա լվանում տաք ջրով։

Դեղին հետքերի դեմ կարելի է պայքարել նաև սպիտակեցնող միջոցներով, որոնք կօգնեն հեշտ ու արագ հասնել ցանկալի արդյունքի։
Պետք է շտապել հետքերը վերացնել, քանի դեռ նոր են, հակառակ դեպքում դա անելը դժվար կլինի։

Հիշեցում՝ նոր նյութեր օգտագործելու դեպքում անպայման կտորի որևէ հատվածի վրա փորձարկեք, ապա օգտագործեք։

Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ արագ վերականգնել Ձեր սիրելի հագուստի նոր ու գեղեցիկ տեսքը։