Հագուստի վրա կարմիր գինու հետքե՞ր են հայտնվել, հոգ չէ։ Ներկայացնում ենք ամենաարդյունավետ միջոցները ցանկացած կտորի վրայից գինու հետքերը վերացնելու համար։

Կիտրոնաթթու

2 գր կիտրոնահյութը լուծում ենք 200 մլ ջրի մեջ և բամբակե շերտի օգնությամբ մշակում կեղտոտ հատվածները։ Այդպես թողնում ենք 10 րոպե, որից հետո հագուստը լվանում ենք։

Ջրածնի պերօքսիդ

Ջրածնի պերօքսիդը խոզանակի օգնությամբ տարածում ենք լաքաների վրա։ 30 րոպե թողնելուց հետո լվանում ենք։

Քացախ

Գինու հետքերն առատորեն թրջում ենք քացախով, թողնում ենք 20 րոպե, որից հետո լվանում ենք մաքուր ջրով։

Մաքրում ենք գինու չորացած հետքերը

Անուշադրի սպիրտ

5 մլ անուշադրի սպիրտը լցնում ենք մեկ բաժակ ջրի մեջ։ Բամբակի շերտը թրջում ենք ստացված լուծույթով, տրորում ենք կեղտոտ հատվածները, թողնում ենք 15 րոպե, որից հետո նուրբ լվացքի ռեժիմով լվանում ենք։

Կիտրոնի հյութ

Կիտրոնի հյութը խառնում ենք ոչ շատ մեծ քանակությամբ աղի հետ։ Բամբակը թրջում ենք լուծույթով ու սրբում գինով պատված հագուստը։ 25 րոպե թողնելուց հետո լվանում ենք։

Սոդա

3 ճ/գ սոդան լուծում ենք մեկ բաժակ ջրի մեջ, ապա լցնում ենք գինու հետքի վրա և սպասում մինչև ամբողջությամբ չորանա։

Մաքրում ենք գինու թարմ հետքերը հագուստի վրայից

Աղ

Հագուստը թրջում ենք, վրան շաղ ենք տալիս 4 ճ/գ աղ։ Լվանում ենք նախևառաջ հոսող, ապա տաք ջրով։

Մաքրող միջոցներ

Ի դեպ, գինու հետքերը կարելի է վերացնել նաև լաքաների համար նախատեսված մաքրող միջոցներով, իսկ սպիտակ հագուստի դեպքում՝ սպիտակեցնող միջոցներով, որոնք հիանալիորեն պայքարում են գինու թարմ հետքերի դեմ։ Իսկ թե ինչպես դրանք օգտագործել, պիտակների վրա նշված ցուցումները կհուշեն Ձեզ։
Վերը թվարկված մեթոդներն օգնության են գալիս այն ժամանակ, երբ ձեռքի տակ չունենք լաքաները վերացնող միջոցներ։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։