Ձեռնոցով աշխատել ոչ բոլոր տնային տնտեսուհիներն են սիրում։ Սակայն բոլոր նրանք, ովքեր հաճախակի են գործ ունենում տաք ու սառը ջրի հետ, բախվում են մաշկի չորացման խնդրին։
Ինչպես գիտենք, ձեռքի մաշկն առանձնակի և պարտադիր խնամք է պահանջում։
Grom.am-ը ներկայացնում է մի շարք խորհուրդներ այն տնային տնտեսուհիների համար, ովքեր չեն սիրում կրել ռետինե ձեռնոցներ։

Ձեռքերի քրտնարտադրություն

Եթե ձեռքերը շուտ են քրտնում, ապա ձեռնոցներ կրելուց առաջ ձեռքերին շաղ տվեք մանկական ցանափոշի, որպեսզի քրտնարտադրությունը նվազի։

Ձեռքերի չորություն

Ձեռքի մաշկը պաշտպանելու համար սպասքը հարկավոր է լվանալ ձեռնոցներով։ Այս առումով առանձնանում են «Նաշ Սադ» ապրանքանիշի սպասք լվանալու հեղուկները, որոնք պահպանում են մաշկի փափկությունը։
Նախքան ձեռնոց կրելն օգտագործեք խոնավացնող կրեմ։ Ձեռնոցները պարտադիր են հատկապես նրանց համար, ովքեր տառապում են էկզեմայով և այլ մաշկային հիվանդություններով։

Գտեք համապատասխան չափի ձեռնոցներ

Եթե կրելիս անհարմարություն եք զգում և ձեռքերին համապատասխան չափը չեք կարողանում գտնել, փորձեք օգտագործել բժշկական, վիրաբուժական ձեռնոցներ, որոնք շատ ավելի հարմար են լինում ձեռքերին։
Ցանկալի է տանն ունենալ տարբեր տեսակի գործերի համար նախատեսված ձեռնոցներ, օրինակ՝ սպասք լվանալու, մաքրության և այլն։ Նախընտրելի է, որ դրանք լինեն տարբեր գույների։ Այդպես չեք մոռանա, թե որ գույնն ինչ աշխատանքի համար է նախատեսված։

Դե ինչ, կարծում ենք այս խորհուրդները կօգնեն Ձեզ չխուսափել ռետինե ձեռնոցներ կրելուց և ավելին՝ դրանք կրելը դարձնել սովորություն։