Բոլորս էլ սիրում ենք համեղ կերակուրներ պատրաստել ջեռոցում ու վայելել, բայց երբ հերթը հասնում է մաքրությանը, թողնում ենք վաղվան։ Արդյունքում յուղն ու կեղտը կուտակվում են, իսկ միացնելիս տհաճ հոտն անմիջապես հիշեցնում է ջեռոցը մաքրելու մասին։
Առաջարկում ենք մի քանի միջոց ջեռոցն արդյունավետ ու հեշտ մաքրելու համար։

Մաքրող միջոցների օգտագործում

Որպեսզի ջեռոցը հեշտությամբ մաքրվի, նախօրոք պետք է այն միացնել (50 աստիճան) և 15-20 րոպե այդպես թողնել։ Այնուհետև կրել ձեռնոցներ ու մաքրել այն հատուկ մաքրող միջոցներով։ Այս հարցում Ձեզ կօգնի «Նաշ Սադ» հակայուղային միջոցը։

Քացախ և սոդա

Եթե ձեռքի տակ չունեք մաքրող միջոցներ, ապա կարելի է դիմել ժողովրդական փորձված մեթոդների օգնությանը։
Նախևառաջ պետք է հեռացնել սննդի մնացորդները, քացախը խառնել կերակրի սոդայի հետ (1։2 հարաբերությամբ), ավելացնել մի քիչ սպասք լվանալու հեղուկ և ջուր։ Երբ արդեն լուծույթը պատրաստ է լինում, կարելի է մաքրել չոր խոզանակով կամ սպունգով։

Անուշադրի սպիրտ և ջուր

Ջեռոցը նախօրոք միացնել (70 աստիճան), ապա անջատել։ Վերցնել երկու տարա, որոնցից մեկի մեջ պետք է լցնել եռացրած ջուր և դնել ջեռոցի ներքևի հարկում, իսկ մյուսի մեջ լցնել անուշադրի սպիրտն ու դնել վերին հարկում։
Երկու տարաները մեկ օր թողնել ջեռոցի մեջ, այնուհետև անուշադրի սպիրտով լի տարայի մեջ ավելացնել տաք ջուր և սպասք լվանալու հեղուկ ու ստացված լուծույթով մաքրել ջեռոցը։

Մի քանի խորհուրդ

  •  Մի թողեք, որպեսզի յուղը կուտակվի, և մաքրությունն ավելի մեծ ջանքեր ու ժամանակ պահանջի։
  • Օգտագործելուց հետո տարայի մեջ լցրեք սպասք լվանալու հեղուկ և դրեք 100 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այդպես յուղը կփափկի, որից հետո կարող եք սպունգով ու սպասք լվանալու հեղուկով մաքրել։
  • Յուղոտ ուտեստներ պատրաստելիս ձևամանը պատեք փայլաթիթեղով, որպեսզի յուղը չցայտի այս ու այն կողմ։

Ինչպես տեսանք, ջեռոցի մաքրությունն այնքան էլ բարդ գործ չէ, ընդամենը պետք է մի փոքր ժամանակ տրամադրել, որի արդյունքում այս կենցաղային տեխնիկան կլինի մաքուր ու կպահպանի իր նոր տեսքը։