Տարիների ընթացքում բազմոցներն ու բազկաթոռները մաշվում են, պաստառները պատվում կեղտով, և դրանք մաքրելը նույնիսկ անհնարին է թվում։ Սակայն, ինչպես մաքրություն պահանջող այլ իրերի, այնպես էլ այս դեպքում անհնարին ոչինչ չկա։
Այս հոդվածում կպարզենք, թե ինչպես պետք է մաքրել բազմոցը՝ վերականգնելով նախկին տեսքը։

Փոշեկուլ

Նախքան բազմոցի վրայից լաքաներն ու հետքերը վերացնելը, անհրաժեշտ է փոշեկուլով հեռացնել փոշին։ Դա կարելի է հեշտությամբ անել կլոր խոզանակի օգնությամբ։
Իսկ եթե տանն ունեք լվացող փոշեկուլ, ապա գերազանց է։ Լաքաները կարելի է վերացնել հենց դրա օգնությամբ՝ սակայն փոքր հզորությունը գործի դնելով, որպեսզի պաստառները չփչանան։ Լվացող փոշեկուլ չի կարելի օգտագործել վելյուրե և թավշե պաստառների դեպքում, այլապես կփչանան։

Սոդա

Բազմոցը կարելի է թարմացնել նաև կերակրի սոդայի միջոցով՝ այն զգուշորեն շաղ տալով մակերեսին։ Այդպես պետք է թողնել 30 րոպե, ապա մնացորդները զգուշորեն հեռացնել փոշեկուլի օգնությամբ։ Սոդան չի կարելի օգտագործել վելյուրե պաստառներով բազմոցների դեպքում։

Անուշադրի սպիրտ

Սա օգնում է վերացնել յուղի հետքերը։ 0,5 լ ջրին ավելացնում ենք 1 թ/գ անուշադրի սպիրտ և 2 թ/գ կիտրոնի հյութ։ Սպունգը թրջում ենք ստացված լուծույթով և մաքրում լաքաները։

Ջրածնի պերօքսիդ

Բազմոցի վրայից գինու հետքերը վերացնելու համար օգնության են գալիս ջրածնի պերօքսիդն ու հեղուկ օճառը 1։2 հարաբերությամբ։ Լաքան տրորում ենք եզրերից դեպի կենտրոն շարժումներով և սպասում մի քանի րոպե։ Այնուհետև վերացնում ենք նյութի հետքերը՝ խուսափելով բազմոցը շատ թրջելուց։
Սրանք կարևոր խորհուրդներ են բազմոցի արագ ու հեշտ մաքրության համար։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։