Այսօրվա կենցաղն ու մաքրությունն անհնար է պատկերացնել առանց մաքրող ու ախտահանող միջոցների։ Մանրէները բազմանում են տան յուրաքանչյուր անկյունում, և դրանցից ազատվելն այնքան էլ հեշտ չի լինում միայն խոնավ կտորի օգնությամբ։
Գոյություն ունեն բազմաթիվ մաքրող միջոցներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է տարբեր մակերեսների մաքրման համար՝ կենցաղային տեխնիկա, սանտեխնիկա, ապակիներ, սպասք և այլն։ Այսօր կխոսենք մաքրող ու ախտահանող միջոցների ընտրության մասին։
Ի՞նչ չափանիշներով առաջնորդվել և ո՞ր ապրանքանիշին տալ նախապատվությունը գերազանց արդյունք ստանալու համար։
Ահա, թե բացի բաղադրությունից, ինչ պետք է հաշվի առնել ընտրելիս։

Մաքրող ու ախտահանող միջոցը պետք է՝

  • Արդյունավետ մաքրի կեղտոտ մակերեսները
  • Ունենա նաև ախտահանող հատկություն
  • Հեշտությամբ մաքրվի ջրով լվանալու դեպքում

Շուկայի բազմազանության մեջ առանձնանում է «Նաշ Սադ» ապրանքանիշի մաքրող ու ախտահանող միջոցն իր տեսականիով՝ հեղուկ, կրեմ և սփրեյ, որոնցից յուրաքանչյուրն ունի օգտագործման առանձնահատկությունները։

  • Մաքրող միջոց հեղուկը նախատեսված է զուգարանակոնք, լվացարան, գազօջախ, սալիկներ և այլ մակերեսներ մաքրելու համար։ Ոչնչացնում է բոլոր վնասակար մանրէներն ու պարբերաբար օգտագործելու դեպքում կանխում կրային նստվածքի առաջացումը։
  • Մաքրող միջոց կրեմն օգտագործվում է խոհանոցային տեխնիկայի մաքրման համար։ Ապահովում է արդյունավետ մաքրություն և իհարկե, կանխում կրային նստվածքի առաջացումը։
  • Մաքրող միջոց սփրեյը հակայուղային արդյունավետ միջոց է, որը կիրառվում է խոհանոցում յուղի հետքերը վերացնելու համար։

Մի մոռացեք մաքրող ու ախտահանող միջոցներ օգտագործելիս կրել ձեռնոցներ՝ ձեռքի մաշկի փափկությունը պահպանելու համար։
Մաքրությունը հարմարավետության ու առողջության ամենակարևոր նախապայմանն է, ուստի ջանք չպետք է խնայել մեր շուրջը կատարյալ մաքրություն ապահովելու համար։