Մեր մոլորակի բնակչության գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդուն անհանգստացնում է մազերի թեփը։ Սակայն սա այն խնդիրներից է, որը կարելի է վերացնել։ Իսկ թե ինչպես, կարդացեք ստորև։

Մազերի թեփոտման պատճառները

  • Սթրես, որը թուլացնում է իմունիտետը
  • Նյարդային համակարգի հիվանդություններ
  • Իմունային համակարգի խանգարումներ
  • Մազերը հաճախակի կամ հազվադեպ լվանալը։ Ինչպես գիտենք, մասնագետները խորհուրդ չեն տալիս մազերը շատ հաճախակի լվանալ, սակայն ոչ թեփի դեպքում։ Թեփոտ մազերն ամեն օր լվանալը կօգնի խուսափել մեռած բջիջների կուտակումից։
  • Խնամքի միջոցների չարաշահումը՝ գելեր, լաքեր և այլն։ Եթե դրանցից խուսափել հնարավոր չէ, ապա գոնե պետք է օգտագործել բնական նյութեր պարունակող միջոցներ։
  • Ցուրտ կամ շատ շոգ կլիմայական պայմանները
  • Թեփը կարող է լինել նաև սեբորեա հիվանդության առաջին ախտանշաններից մեկը։ Գլխամաշկը սկսում է թեփոտվել, գրգռվել և առաջանում է քոր։

Ինչպես վերացնել մազերի թեփը

  • Թեթևակի սանրել լվանալուց առաջ
  • Լվանալ ամեն օր, ինչը կօգնի նվազեցնել թեփի քանակը, եթե խնդիրը թեթևակի է
  • Օգտագործել թեփի դեմ շամպուններ՝ անպայման հետևելով փաթեթի վրա նշված ցուցումներին
  • Լվանալիս պետք չէ եղունգներով ավելի գրգռել գլխամաշկը․ դա միմիայն կնպաստի թեփի շատացմանը

Ժողովրդական միջոցներ

Թեփը կարելի է վերացնել նաև տարբեր արդյունավետ միջոցներով։
Խորհուրդ է տրվում մազերը և գլխամաշկը լվանալ երիցուկի թուրմով։ Եթե և՛ մաշկը, և՛ մազերը չոր են, ապա կարելի է օգտագործել յուղեր և դիմակներ։ Օրինակ՝ ձիթապտղի յուղը, որը կարելի է քսել մազարմատներին, պահել 30 րոպե, ապա լվանալ շամպունով։

Ե՞րբ պետք է դիմել բժշկին

Եթե թեփը չի վերանում հատուկ շամպուն օգտագործելուց հետո, ապա հարկավոր է շտապել բժշկի՝ պարզելու թեփի պատճառները։ Հնարավոր է այն լինի դերմատիտի պատճառով։ Բժշկին պետք է դիմել նաև այն ժամանակ, երբ գլխամաշկի վրա առաջանում է յուղոտ կամ չոր կեղև, կա քոր և գրգռվածություն։

Եվ վերջում՝ չմոռանաք ընտրել այնպիսի շամպուններ, որոնք նախատեսված են ամենօրյա խնամքի համար։ Չոր մազերի համար հարկավոր է խոնավեցնող, իսկ յուղոտ մազերի համար՝ մաշկային ճարպի անջատումը կարգավորող շամպուններ։

Կարդացեք ու եղեք տեղեկացված։