Եղունգների խնամքը շատ կարևոր և զգուշություն պահանջող գործընթաց է։ Պատահական չէ, որ շատ կանայք իրենց եղունգների խնամքը վստահում են մասնագետներին։ Սակայն ի՞նչ անել այն դեպքում, երբ մատնահարդարի մոտ գնալ հնարավոր չէ, իսկ խնամքն անհրաժեշտ է։

Առաջարկում ենք ծանոթանալ մի քանի կարևոր քայլերի, որոնք կօգնեն ինքնուրույն խնամել եղունգները։

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Խարտոց, ալկոգել, փայտիկներ, ձեռքի կրեմ, կուտիկուլաները հեռացնող գել, եղունգի լաք մաքրող հեղուկ, բամբակ։

Ախտահանում ենք ձեռքերը

Նախևառաջ ախտահանում ենք ձեռքերը հակամանրէային ախտահանիչով։ Կարելի է օգտագործել ցանկացած արդյունավետ ալկոգել։ Sella ալկոգելն այսօր առաջատարներից մեկն է շուկայում՝  75% սպիրտի պարունակությամբ։

Եղունգների ձևավորում

Հաջորդ քայլը եղունգները խարտելու գործընթացն է։ Դա կախված է նրանից, թե ինչ ձև ենք ցանկանում տալ՝ կլոր, քառակուսի, թե սուր։
Խարտելուց առաջ չենք մոռանում ապահովել ձեռքերի կատարյալ չորություն։ Հակառակ դեպքում խարտելու հետևանքով դրանք կարող են շերտատվել։
Երկարությունը կարգավորելու համար պետք է ընտրել խարտոցի կոշտության ճիշտ աստիճանը՝ ըստ եղունգների տեսակի։

  • Արհեստական եղունգներ – մինչև 100 աստիճան
  • Լաքով պատված եղունգներ – 120 -180 աստիճան
  • Բնական եղունգներ – 200 –  240 աստիճան

Հեռացնում ենք եղունգի լաքը

Այս հարցում մեզ օգնության է գալիս եղունգի լաք մաքրող հեղուկը։ Բամբակը թրջում ենք հեղուկով ու դանդաղ, զգուշորեն մաքրում առանց ճնշում գործադրելու։

Մշակում ենք կուտիկուլաները

Կուտիկուլաների համար նախատեսված գելը տարածում ենք եղունգի շուրջը եղած մաշկի վրա։ Սպասում ենք 1 րոպե, ապա գործիքի կամ փայտիկի օգնությամբ ետ ենք մղում։ Այնուհետև ձեռքերը լվանում ենք տաք ջրով։

Խնամում ենք ձեռքի մաշկը

Գործողությունն ավարտելուց հետո ձեռքերը խնամում ենք կրեմով, որը հանգստացնում է մաշկն ու փափկություն հաղորդում։

 

Տեսնո՞ւմ եք, թե որքան հեշտ է եղունգների խնամքը տան պայմաններում։