Առողջ լինելու համար կարևոր է ոչ միայն բարձր դիմադրողականությունը, այլև շրջակա միջավայրի և հատկապես տան մաքրությունը, որտեղ կարող ենք անցկացնել օրվա մեծ մասը։ Հաճախակի մաքրությունն օգնում է ոչնչացնել մանրէները, որոնք կարող են վարակիչ հիվանդությունների աղբյուր հանդիսանալ։
Եվ այսպես, ի՞նչ պետք է անել վարակներից զերծ մնալու համար։ Դե իհարկե, ախտահանել տունը, իսկ թե ինչպես, կպատմենք մեր այսօրվա հոդվածում։
Բացի սովորական մաքրությունից, բնակարանը պետք է ախտահանել տարվա մեջ մի քանի անգամ։ Այն բարդ գործընթաց չէ։ Ավելին, դառնում է հաճելի, երբ հստակ գիտեք, թե ինչ պետք է անել։
Ախտահանող ամենատարածված միջոցներից է քլորը, որն անվտանգ չէ օգտագործման համար, ուստի կիրառում են դրանով պատրաստված լուծույթները։ Ախտահանող միջոց է նաև ջրածնի պերօքսիդը, որը, սակայն, չի կարելի կիրառել գործվածքների մաքրման համար, քանի որ կարող է վնասել մակերեսն ու գունաթափել։

Ինչպե՞ս ճիշտ ախտահանել

  • Առաջին հերթին մաքրում կամ լվանում ենք ծածկոցները, վարագույրները, խաղալիքները։
  • Պլաստիկ իրերը մշակում ենք քլոր պարունակող ախտահանող նյութերով, ապա պարզաջրում մաքուր ջրով։
  • Փափուկ մակերեսները մաքրում ենք օճառով պատրաստված լուծույթով, իսկ փայտե իրերը՝ բուրավետ յուղերով, որոնք բացի մաքրելուց, նաև գեղեցիկ փայլ են հաղորդում։
  • Այնուհետև մնացած բոլոր լվացվող ու մաքրվող ապրանքները դուրս ենք բերում սենյակից, մաքրում ենք սենյակի անկյուններն ու կահավորում արդեն իսկ մաքուր ու ախտահանված իրերով։

Սենյակներից հետո անցնում ենք լոգասենյակին, որը ախտահանելը դժվար չի լինի, եթե օգտագործենք «Նաշ Սադ» մաքրող ու ախտահանող միջոցը։ Այն հիանալիորեն մաքրում է սանտեխնիկան, իսկ հաճախակի օգտագործելու դեպքում կանխում կրային նստվածքի առաջացումը։
Մաքրությունն օգնում է ազատվել տուն ներթափանցող մանրէներից ու փոշուց, որոնք վնասակար են առողջության համար։ Այնպես որ, պետք է փորձենք մեր շուրջը մշտական մաքրություն ապահովել։
Կարդացեք նաև «Ընտրում ենք մաքրող ու ախտահանող միջոցներ» հոդվածը, որը կօգնի հասկանալ, թե ինչ չափանիշներով պետք է առաջնորդվել և որ ապրանքանիշին տալ նախապատվությունը գերազանց արդյունք ստանալու համար։