Տարիներ առաջ, երբ չկար լվացքի խնամքի միջոցների այսքան բազմազանություն, մեր տատիկները կարողանում էին ապահովել լվացքի կատարյալ սպիտակություն։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Իհարկե, հագուստի որակով․ այն պատրաստվում էր բնական գործվածքներից և փափկեցնող միջոցներ օգտագործելու անհրաժեշտություն չկար։ Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ օգտագործել փափկացուցիչ, եթե կարելի է բավարարվել միայն լվացքի փոշիով։
Ահա պատճառը՝ հագուստը մի քանի անգամ լվանալուց հետո խամրում է, դժվար է արդուկվում, էլեկտրականանում է: Հագուստի մաշվածությունն անխուսափելի է, սակայն փափկացուցիչների շնորհիվ հնարավոր է երկարացնել հագուստի կյանքը և այն կրելը կլինի ավելի հարմարավետ։

Ի՞նչ առավելություններ ունեն փափկեցնող միջոցները

Բացի այն, որ գործվածքին հաճելի բույր ու փափկություն են հաղորդում, ունեն նաև մի շարք այլ առավելություններ։
Փափկացուցիչների մեծ մասի բաղադրության մեջ մտնում են մակերևութային ակտիվ նյութեր և սիլիկոն, որոնք դրական ազդեցություն են ունենում հագուստի որակի վրա։

Հագուստն ուշ է կեղտոտվում

Եթե նախապես փափկացուցիչ ենք օգտագործում, ապա լաքաներն ավելի հեշտությամբ են մաքրվում՝ շնորհիվ բաղադրության մեջ պարունակվող մակերևութային ակտիվ նյութերի։ Կտորի թելիկները չեն թողնում, որպեսզի կեղտն ու ջուրը ներծծվեն գործվածքի մեջ։ Հագուստը դառնում է մաշկին հաճելի։ Սա նույնն է, թե մազերը լվանալ բալզամով կամ առանց դրա։

Հագուստը չի էլեկտրականանում

Այժմ մենք կրում ենք սինթետիկ և խառը գործվածքներից կարված հագուստ, որոնք էլեկտրանանալու հակում ունեն։ Բայց դրանից հնարավոր է ազատվել հենց փափկացուցիչների շնորհիվ։

Իրերը հեշտ են արդուկվում

Փափկեցնող միջոցների շնորհիվ կտորի վրա քիչ ծալքեր են առաջանում, ինչն էլ հեշտացնում է արդուկումը։

Պահպանվում է գույնը

Գույնը երկար է պահպանվում շնորհիվ կտորի մանրաթելերի վրա ձևավորվող հանգույցների։

Հագուստը երկար է ծառայում

Փափկացուցիչը նվազեցնում է լվացքի և հագուստը կրելու ընթացքում մանրաթելերի շփման գործակիցը, ինչի շնորհիվ այն ավելի երկար է ծառայում։

Օգտագործման եղանակը

Փափկեցնող միջոցն ավելացնում են լվացքի մեքենայի համապատասխան մասնաբաժնում կամ օգտագործում ձեռքով լվանալու ժամանակ։

Նաշ Սադ-ի փափկեցնող միջոցները արևադարձային թարմության և թարմ զեփյուռի բույրերով գործվածքին կհաղորդեն փափկություն ու անուշահոտություն։

  • Հիշեք՝ դուք տնտեսում եք գումար նոր իրեր գնելու համար և խնայում եք ժամանակ արդուկելու համար։ Իսկ խնամված հագուստը ձեզ վստահություն ու հիանալի տրամադրություն կհաղորդի։